
Տեսակ՝ արաբիկա
Տարածաշրջան՝ Կապչորվա շրջան
ԲԾՄ՝ 1600-1900մ
Բերքահավաք՝ 2019/2020
Տարատեսակ` SL 28, SL 14
Մշակում՝ լվացած
Գնահատական՝ 81.5
Համային երանգներ՝ թուրինջ, ընկուզեղեն, համեմունքներ, փայտային
Ուգանդայի արևելքում՝ Քենիայի հետ սահմանին, Էլգոն լեռան ստորոտներին է աճեցվում այս սուրճը: Սիփի Ֆոլլսը երեք համանուն ջրվեժների համակցությամբ կոչված տեղանունն է այս տարածաշրջանում:
Սիփի Ֆոլլս սրճային նախագիծը հիմնվել է 1999թ․ ուգանդական Kawacom ընկերության կողմից: Այստեղ կառուցվել է սուրճի թաց մշակման ժամանակակից կայան, որտեղ օգտագործվում է միայն մաքուր աղբյուրի ջուր:
Սիփի Ֆոլլսը 100% օրգանական սուրճ է: Այն աճեցնելուց չի օգտագործվում որևէ տեսակի քիմիական պարարտանյութ: