
Տեսակ՝ արաբիկա
Տարածաշրջան՝ Մինաս Ժերայիս և Բահիա
ԲԾՄ՝ 875մ
Բերքահավաք՝ 2022/ 2023
Տարատեսակ` catuai
Մշակում՝ լվացած
Գնահատական՝ 85.5
Համային երանգներ՝ կակաո, կարամել, ցիտրուս
Այս սուրճը եկել է Grupo Montesanto Tavares (GMT) ընկերությանը ենթակա ֆերմաներից, ներառյալ՝ Մինաս Ժերայիս շրջանի Ֆազենդա Պրիմավերան և Բահիա շրջանի Ֆազենդա Միմոզոն։ Այն ունի մաքուր, քաղցր ու հաճելի համային բնութագիր, ինչն այնքան էլ հատուկ չէ Բրազիլիայում արտադրված սուրճերին։
Սուրճի մշակությունը Մինաս Ժերայիս նահանգում սկսվել է 1870-ականներին, ինչի շնորհիվ տվյալ շրջանում ավելացավ տնտեսական աճն ու ավելացան զբաղվածության հնարավորությունները։ Այս նահանգում արտադրվող սուրճերի մեծամասնությունը չոր կամ բնական մշակում են անցնում, սակայն լվացած մշակման մեթոդը ևս տարածվում է՝ դառնալով հետաքրքիր այլընտրանք փոքր և մեծ արտադրողների համար։
Բահիան հարաբերականորեն նոր շրջան է սուրճի արտադրության համար։ Սուրճի մշակությունն այստեղ սկսվել է մոտ մեկ տասնամյակ առաջ։ Գյուղատնտեսությունն այս շրջանում հիմնականում սահմանվում է մեծ ֆերմաներով, որոնք օգտագործում են նորագույն տեխնոլոգիաներ չոր կլիմայում և ավազոտ հողում տարատեսակ բերք աճեցնելու համար։