
Տեսակ՝ արաբիկա
Տարածաշրջան՝ Կարմո դե Մինաս, Մինաս Ժերայիս
ԲԾՄ՝ 950-1200մ
Բերքահավաք՝ 2022/ 2023
Տարատեսակ՝ դեղին բուրբոն
Մշակում՝ կիսա-լվացած
Գնահատական՝ 84
Համային երանգներ՝ մանդարին, սալոր, մեղր, կարամել
Ֆազենդա IP-ն գտնվում է Կարմո դե Մինաս շրջանում։ Վերջին տարիներին այս շրջանը հայտնի է դարձել իր կրած հաղթանակների շնորհիվ հանրաճանաչ Cup of Excellence մրցույթում։ Կլիմայական պայմանները՝ բարձրությունը, լեռնային ռելիեֆը, հանքային ջրերի աղբյուրները, բերքաբեր հողը և հստակ սահմանված անձրևային սեզոնները, իրենց դերն են ունենում սուրճի հարուստ համային բնութագրերի մեջ այս շրջանը դարձնելով կատարյալ սուրճի արտադրության համար։
Ֆազենդա IP-ն անվանվել է Իսիդրո Պերեյրայի՝ Լուի Պաուլոյի հոր պատվին։ Լուին գյուղատնտեսության ոլորտում ստացած իր գիտելիքն է ներդրել ընտանեկան բիզնեսի մեջ, ինչպես նաև իր նորարարական մտքերն ու մոտեցումները կիրառել։