Բրազիլիա Դեղին Բուրբոն Ֆազենդա Ալտա Վիստա

Բրազիլիա Դեղին Բուրբոն Ֆազենդա Ալտա Վիստա

Գին
4,800 ֏
Զեղչված գին
4,800 ֏
Գին
Առկա չէ
Միավորի գինը
per 
կամ
Անվճար նմուշ

Տեսակ՝ արաբիկա
Տարածաշրջան՝ Կրիստինա, Մինաս Ժերաիս
ԲԾՄ՝ 1016-1290մ
Բերքահավաք՝ 2020/ 2021
Տարատեսակ` դեղին բուրբոն
Մշակում՝ կիսալվացած
Գնահատական՝ 83.75
Համային երանգներ՝ կարմիր հատապտուղ, բալ, մանդարին, շոկոլադ

 

 

Մինաս Ժերաիսը Բրազիլիայում տնտեսապես ամենազարգացած ու խիտ բնակեցված նահանգներից մեկն է: Այստեղ աճեցվում են տարբեր սննդային մշակություններ, կան ոսկու և ադամանդի հանքեր:

 

Կրիստինա շրջանում է գտնվում Ալտա Վիստա սուրճի ֆերման, որտեղ աճեցնում են դեղին բուրբոն:

 

Ֆերմայի պատմությունը սկսվում է 2001թ.-ից։ Առաջին բերքահավաքը կատարվել է 2004թ.-ին, որից 3 տարի անց ֆերմայի սեփականատեր Ռոբսոն Վիյելան ստացված առաջին ամբողջական բերքից նմուշներ է ուղարկում Cup of Excellence տարեկան մրցույթին և այնտեղ գրավում է 7-րդ տեղը։ Տարիների ընթացքում Վիյելլան իր արտադրության որակն անընդհատ բարելավելու հետևանքով 2011թ.-ին, նորից մասնակցելով մրցույթին, անցնում է եզրափակիչ փուլ։

 

Հատիկները մշակվել են կիսալվացած (semi-washed) եղանակով, որ նաև կոչում են “giling basah” (ինդոնեզերենից թարգմանաբար՝ թաց կեղևազրկում) կամ “wet hulled”։

 

ՄԵՆՔ ԱՌԱՔՈՒՄ ԵՆՔ ԱՆՎՃԱՐ ԱՄԵՆ ՀԻՆԳՇԱԲԹԻ