Բուրունդի Մույինգա

Բուրունդի Մույինգա

Գին
7,400 ֏
Զեղչված գին
7,400 ֏
Գին
Վաճառված է
Միավորի գինը
per 
կամ
Անվճար նմուշ

Տեսակ՝ արաբիկա

Տարածաշրջան՝ Մույինգա

ԲԾՄ՝ 1549մ

Բերքահավաք՝ 2021/ 2022

Տարատեսակ` bourbon

Մշակում՝ լվացած

Գնահատական՝ 84.5

Համային երանգներ՝ բալ, թուրինջ, ծաղկային

 

 

Այս սուրճը մեզ է հասել Բուրունդիի Մույինգա շրջանից։ Բուրունդին փոքր, խիտ բնակեցված երկիր է, սահմանակից՝ Ռուանդային, Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությանն ու Տանզանիային։ Սուրճի արտադրությունն այստեղ սկսվել է 1930-ականների սկզբին, երբ բելգիացիներն այնտեղ տարան սուրճի առաջին ծառերը։

 

2008թ․ շուկայական կարգավորման ազատականացման շնորհիվ Բուրունդին բացեց իր դռները specialty սուրճի գնորդների համար։ Այսպիսով ֆերմերները դարձան առավել կազմակերպված եւ սկսեցին ստեղծել փոքր կոոպերատիվներ, որոնք ուղղակիորեն կապված են թաց մշակման կայանների հետ։ Սա հնարավորություն տվեց արտադրել փոքր խմբաքանակներ ամբողջական վերահսկողությամբ եւ հստակ համային պրոֆիլներով։

 

Բուրունդին հիմնականում արաբիկա տեսակի սուրճ է արտադրում (մոտ 96%)։ Չնայած որ այնտեղ նախկինում առավել տարածված էր սուրճի կիսալվացած մշակման եղանակը, 2018թ.-ից սկսած տենդենցը փոխվեց, և հիմա սուրճը երկրում հիմնականում լվացած եղանակով է մշակվում, որն առավել որակյալ արդյունք է ապահովում։

 

Կիգոգայա լվացման կայանում են մշակվում այս սուրճերը։ Կայանը սպասարկում է մոտակայքում գտնվող թվով 263 տեղացի ֆերմերների։ Այն հագեցած է 200 աֆրիկյան հարթակներով։

ՄԵՆՔ ԱՌԱՔՈՒՄ ԵՆՔ ԱՆՎՃԱՐ ԱՄԵՆ ՀԻՆԳՇԱԲԹԻ