Կոլումբիա Էլ Պուենտե

Կոլումբիա Էլ Պուենտե

Գին
8,100 ֏
Զեղչված գին
8,100 ֏
Գին
Վաճառված է
Միավորի գինը
per 
կամ
Անվճար նմուշ

Տեսակ՝ արաբիկա
Տարածաշրջան՝ Հուիլա
ԲԾՄ՝ 1800մ
Բերքահավաք՝ 2022/ 2023
Տարատեսակ` caturra, colombia, castillo 
Մշակում՝ բնական/ չոր
Գնահատական՝ 87.5
Համային երանգներ՝ շոկոլադ, թուզ, ընկուզեղեն, բալանսավորված



Էլ Պուենտեն սուրճի մշակման կենտրոն է, որը գտնվում է Պալեստինայում, Հուիլա Դեպարտամենտ, Կոլումբիա։ Հուիլան գտնվում է երկրի հարավային հատվածում և զբաղեցնում է Անդյան լեռների կենտրոնական և արևելյան լեռնաշղթաները։ Սուրճն անվանվել է ի պատիվ Կոլումբիայի ազգային ծառի՝ մոմանյութի արմավենու։


Հուիլայում սուրճը հավաքվում է մի քանի տարբեր արտադրողներից, որոնք հիմնականում փոքր հողատերեր են։ Վերջին տասը տարիների ընթացքում այս արտադրողները համատեղ ջանքեր են կիրառել, որպեսզի արտադրեն specialty սուրճ, որը կբացահայտի այս շրջանին հատուկ համային բնութագրերը։ Հատիկների ընտրողական ձեռքով հավաքագրումը, վերահսկվող մշակման գործընթացը և բերքահավաքից հետո մանրակրկիտ տեսակավորումը նպաստում են այս շրջանի ճանաչելիության բարձրացմանը։ Այս շրջանի սուրճերը վաստակել են որակյալ և կայուն արդյունք ունեցող արտադրանքի համբավ։


Էլ Պուենտե մշակման կենտրոնն օգտագործում է մեղրային ու բնական կամ չոր սուրճի մշակման եղանակները։ Այստեղ չի կիրառվում լվացած եղանակը, ինչը պայմանավորված է կեղտաջրերի կառավարման սարքավորումների բացակայությամբ։ Արդյունքում կենտրոնն օգտագործում է 80%-ով ավելի քիչ ջուր, քան հարկավոր կլիներ լվացած մեթոդի դեպքում։
 

ՄԵՆՔ ԱՌԱՔՈՒՄ ԵՆՔ ԱՆՎՃԱՐ ԱՄԵՆ ՀԻՆԳՇԱԲԹԻ