Կոլումբիա Պալմերա

Կոլումբիա Պալմերա

Գին
6,700 ֏
Զեղչված գին
6,700 ֏
Գին
Վաճառված է
Միավորի գինը
per 
կամ
Անվճար նմուշ

Տեսակ՝ արաբիկա
Տարածաշրջան՝ Հուիլա
ԲԾՄ՝ 1500մ
Բերքահավաք՝ 2022/ 2023
Տարատեսակ` caturra, castillo, colombia
Մշակում՝ լվացած
Գնահատական՝ 86.25
Համային երանգներ՝ շոկոլադ, կարամել, շագանակագույն շաքարավազ, ցիտրուս



Այս սուրճը գալիս է Կոլումբիայի Հուիլա դեպարտամենտից, որը գտնվում է երկրի հարավային հատվածում և զբաղեցնում է Անդյան լեռների կենտրոնական և արևելյան լեռնաշղթաները։ Սուրճն անվանվել է ի պատիվ Կոլումբիայի ազգային ծառի՝ մոմանյութի արմավենու։


Հուիլայում սուրճը հավաքվում է մի քանի տարբեր արտադրողներից, որոնք հիմնականում փոքր հողատերեր են։ Վերջին տասը տարիների ընթացքում այս արտադրողները համատեղ ջանքեր են կիրառել, որպեսզի արտադրեն specialty սուրճ, որը կբացահայտի այս շրջանին հատուկ համային բնութագրերը։ Հատիկների ընտրողական ձեռքով հավաքագրումը, վերահսկվող մշակման գործընթացը և բերքահավաքից հետո մանրակրկիտ տեսակավորումը նպաստում են այս շրջանի ճանաչելիության բարձրացմանը։


Այս շրջանի սուրճերը վաստակել են որակյալ և կայուն արդյունք ունեցող արտադրանքի համբավ։ Այս սուրճն ունի մաքուր և քաղցր համային բնութագիր։

 

ՄԵՆՔ ԱՌԱՔՈՒՄ ԵՆՔ ԱՆՎՃԱՐ ԱՄԵՆ ՀԻՆԳՇԱԲԹԻ