Եթովպիա Արևմտյան Արսի Gr.1 Բեյլ Մաունթին

Եթովպիա Արևմտյան Արսի Gr.1 Բեյլ Մաունթին

Գին
6,700 ֏
Զեղչված գին
6,700 ֏
Գին
Առկա չէ
Միավորի գինը
per 
կամ
Անվճար նմուշ

Տեսակ՝ արաբիկա

Տարածաշրջան՝ Նենսեբո Շրջան, Արևմտյան Արսի Գոտի

ԲԾՄ՝ 1800-2100մ

Բերքահավաք՝ 2022/ 2023

Տարատեսակ՝ local cultivars

Մշակում՝ բնական

Գնահատական՝ 86

Համային երանգներ՝ բերգամոտ, հապալաս, սև թեյ, կակաո

 

 

Այս սուրճը մեզ է հասել Բեյլ Մաունթին ֆերմայից, որ պատկանում է Կերչանշե Թրեյդինգին, որն աշխատում է Եթովպիայի 9 տարբեր շրջանների հետ՝ Սիդամո, Գուջի, Յիրգաչեֆ, Լիմու, Բեյլ, Հարարի, Ջիմմա, Նեկեմտե, Կաֆֆա։ Ընկերությունն արդեն 15 տարի է, ինչ զբաղվում է աֆրիկյան արաբիկայի արտահանմամբ։

 

Բեյլ Մաունթին ֆերման գտնվում է Արևմտյան Արսի Գոտում, Նենսեբո Շրջանում, նույնանուն գետի և Բեյլ Ազգային Պարկի կողքին․ շրջապատված է անտառներով և երկու գետերով։ Այստեղ բնակվում են հազվագյուտ կենդանատեսակներ՝ լեռնային նյալա և կարմիր աղվես, որոնք էնդեմիկ են տարածշրջանի համար։

 

Տերևների և բույսերի տարրալուծման շնորհիվ հողն այստեղ հարուստ է սննդարար նյութերով։ Այս ֆերմայում աճում են սուրճի տեղական ենթատեսակներ, որոնք լավ հարմարեցված են տեղի բնակլիմայական պայմաններին։

 

Եթովպիայի այս ֆերման արտադրում է էկոլոգիապես մաքուր և կայուն զարգացման միտումներ ունեցող սուրճ։ Պլանտացիայում, նաև, աճեցվում են մեծ թվով ծառեր, որոնք սուրճի ծառերի համար որպես ստվեր են ծառայում։

ՄԵՆՔ ԱՌԱՔՈՒՄ ԵՆՔ ԱՆՎՃԱՐ ԱՄԵՆ ՀԻՆԳՇԱԲԹԻ