
Տեսակ՝ արաբիկա
Տարածաշրջան՝ Գելանա, Օրոմիա
ԲԾՄ՝ 1400-1800մ
Բերքահավաք՝ 2020/ 2021
Տարատեսակ` gesha
Մշակում՝ լվացած
Գնահատական՝ 85.75
Համային երանգներ՝ բերգամոտ, լայմ, ծաղիկներ, սև թեյ
Այս սուրճը մեզ է հասել Իսրայել Դեգֆայի մասնավոր ֆերմայից, որ կոչվում է Գելանա Գեշա։ Նրան են պատկանում, նաև, թվով 26 մշակման կայաններ Եթովպիայի հարավում և հարավ-արևմուտքում:
Յիրգաչեֆը ֆերմային ամենամոտ գտնվող քաղաքն է։ Գելանա Գեշան պատկանում է Կերչանշե Թրեյդինգին, որն աշխատում է Եթովպիայի 9 տարբեր շրջանների հետ՝ Սիդամո, Գուջի, Յիրգաչեֆ, Լիմու, Բալե, Հարարի, Ջիմմա, Նեկեմտե, Կաֆֆա։
Ֆերմայի տարածքը 750հա է։ Այստեղ 1.5հա տարածքով սուրճի աճեցումն ու մշակումը կատարվում է ջերմոցային տեխնիկայով։ Այս ջերմոցում յուրաքանչյուր գյուղատնտեսական գործուղություն կառավարվում է համակարգչով՝ խելացի տեխնոլոգիաների կիրառմամբ։ Նպատակը սածիլների հավասարաչափ աճի երաշխիքն է։
Իսրայելին պատկանող մշակման կայանները աչքի են ընկնում ոչ միայն նպաստավոր դիրքերով, այլև այն փաստով, որ ֆերմերը անընդհատ միջոցներ և ռեսուրսներ է ներդնում դրանք զարգացնելու մեջ՝ բարձրացնելով արտադրվող սուրճի որակը:
Կայաններում աշխատում է մեծ թիմ, որը տեսակավորում է սուրճը ըստ որակի և հեռացնում է արատավոր հատիկները: Արտադրվող սուրճի յուրաքանչյուր խմբաքանակից պարտադիր նմուշ ենթարկվում է փորձաքննության և ապա դասակարգվում: