Գվատեմալա Կոբան Honey SHB

Գվատեմալա Կոբան Honey SHB

Գին
5,900 ֏
Զեղչված գին
5,900 ֏
Գին
Վաճառված է
Միավորի գինը
per 
կամ
Անվճար նմուշ

Տեսակ՝ արաբիկա

Տարածաշրջան՝ Կոբան

ԲԾՄ՝ 1300-1500մ

Բերքահավաք՝ 2019/2020

Տարատեսակ` caturra, catuai

Մշակում՝ մեղրային

Գնահատական՝ 83.25

Համային երանգներ՝ սալոր, պնդուկ, վանիլ, շոկոլադ

 

 

Կոբանը, որ գտնվում է Գվատեմալայի կենտրոնական հատվածում, հանդիսանում է սրճային պլանտացիաների խոշոր շրջանի կենտրոնը։

 

Շրջանում տարածված են կրաքարային և կավային հողեր։ Բերքն այստեղ հավաքում են դեկտեմբերից փետրվար ամիսներին։

 

Այս սուրճը «մեղրային» (honey) մշակման է։

 

«Մեղրային» մշակումը սուրճի մշակման հիմնական 3 ձևերից մեկն է։ Ինչպես լվացած (washed) մշակման մեթոդի ժամանակ, այնպես էլ մեղրայինի դեքպում, պտուղը կեղևազրկում են հատուկ հաստոցների միջոցով, հավաքելուց հետո հնարավորինս շուտ՝ սովորաբար 8-12 ժամ ժամվա ընթացքում։ Իսկ պտղի բուսալորձը համարյա ամբողջությամբ մնում է հատիկների վրա։ Կեղևազրկումից հետո բուսալորձով պատված հատիները տեղափոխվում են չորացման կայան։

 

Կախված մեղրային մշակման տեսակից չորացման ընթացքն ու ժամանակը տարբերվում են, հետևաբար հատիկների ֆերմենտացիոն շրջանը ևս։ Հատիկների չորացումը սովորաբար 2-3 շաբաթ է տևում, մինչև որ հատիկները հասնեն իրենց ցանկալի 11% խոնավությանը։

 

ՄԵՆՔ ԱՌԱՔՈՒՄ ԵՆՔ ԱՆՎՃԱՐ ԱՄԵՆ ՀԻՆԳՇԱԲԹԻ