Քենիա Չորոնգի AB

Քենիա Չորոնգի AB

Գին
8,200 ֏
Զեղչված գին
8,200 ֏
Գին
Առկա չէ
Միավորի գինը
per 
կամ
Անվճար նմուշ

Տեսակ՝ արաբիկա
Տարածաշրջան՝ Մուկարո, Նիերի շրջան
ԲԾՄ՝ 1675մ
Բերքահավաք՝ 2020/ 2021
Տարատեսակ` SL34, ruiru-11, SL28, batian
Մշակում՝ լվացած
Գնահատական՝ 86
Համային երանգներ՝ ցիտրուս, ազնվամորի, ծաղկային, սև թեյ

 

 

Չորոնգի մշակման կայանը գտնվում է Նիերի շրջանում, Աբերդարե լեռնաշղթայից արևելք ընկած հատվածում։ Այն սպասարկում է թվով մոտ 500 գործող ֆերմերների։

 

Սուրճի ծառերն այս ֆերմաներում աճում են նվենու, մակադամիայի ու գրեվիլեայի ծառերի հովի տակ։ Սուրճի ծառերի հետ միասին ֆերմաներում հաճախ տնկում են եգիպտացորեն ու բանանի ծառ։ Իսկ հողի տեսակը կարմիր (երկաթով հարուստ) հրաբխային է։

 

Հասած պտուղները ձեռքով հավաքվում և նույն օրն ուղարկվում են լվացման կայան։ Այնտեղ մեկ անգամ ևս կայանի աշխատողների կողմից պտուղները ձեռքով տեսակավորվում են։

 

Չորոնգի կայանում, որը լվացած տեսակի մշակման կայան է, սուրճի լվացման համար օգտագործվող ջուրը վերաշրջանառվում է և կրկին օգտագործվում հողը ջրելու համար։

 

Սկզբում պտուղը կեղևազրկում են, ապա՝ ֆերմենտացնում գիշերվա ընթացքում։ Այնուհետև սուրճի հատիկները՝ պատված սեփական ամուր «ստվարաթղթե» շերտով, լվացվում են և մի քանի ժամ մնում մաքուր ջրի մեջ։

 

Հաջորդ փուլը չորացումն է. հատիկները հավասարաչափ փռվում են մեկ շերտով աֆրիկյան հարթակների վրա և եղանակային պայմաններից կախված մնում են 7-15 օր։ Չորացման ընթացքում ձեռքով հեռացվում են բոլոր վնասված հատիկները։

ՄԵՆՔ ԱՌԱՔՈՒՄ ԵՆՔ ԱՆՎՃԱՐ ԱՄԵՆ ՀԻՆԳՇԱԲԹԻ