Քենիա Գիչաթաինի PB

Քենիա Գիչաթաինի PB

Գին
7,500 ֏
Զեղչված գին
7,500 ֏
Գին
Վաճառված է
Միավորի գինը
per 
կամ
Անվճար նմուշ

Տեսակ՝ արաբիկա

Տարածաշրջան՝ Մաթիրա, Նիերի

ԲԾՄ՝ 1600-1900մ

Բերքահավաք՝ 2019/2020

Տարատեսակ` SL28, SL34, ruiru 11, batian

Մշակում՝ լվացած

Գնահատական՝ 87.5

Համային երանգներ՝ խնձոր, ազնվամորի, կարամել

 

 

PB-ն (peaberry) շատ հետաքրքիր երևույթ է սրճային աշխարհում, քանի որ այս սրճապտուղը պարունակում է ոչ թե երկու կանաչ հատիկ, այլ մեկ կլորավուն:

 

Այս սուրճն աճեցվում է Քենիայի կենտրոնական բարձրլեռնային գոտում՝ ծովի մակարդակից 1600-1900մ բարձրության վրա:

 

Տարածաշրջանում գերակշռում են կարմիր հրաբխային հողերը: Այստեղ սուրճն աճում է էվկալիպտի և մակադամիայի հովին, իսկ սրճենիների կողքին պլանտացիաներում հաճախ տնկում են եգիպտացորեն և բանանի ծառեր:

 

Հասունացած սուրճի հատիկները պլանտացիաներում հավաքվում են ձեռքով և հասցվում են Գիչաթաինի մշակման կայան նույն օրը, որտեղ հատիկները ևս մեկ անգամ տեսակավորվում են կայանի աշխատակիցների կողմից:

 

Արտադրողականությունն ու որակը բարձրացնելու նպատակով ֆերմերներն այստեղ մշտապես վերապատրաստվում են․ իրենց համար հասանելի են զանազան կրթական ռեսուրսներ։
 

ՄԵՆՔ ԱՌԱՔՈՒՄ ԵՆՔ ԱՆՎՃԱՐ ԱՄԵՆ ՀԻՆԳՇԱԲԹԻ