
Տեսակ՝ արաբիկա
Տարածաշրջան՝ Կախամարկա
ԲԾՄ՝ 1550մ
Բերքահավաք՝ 2022
Տարատեսակ՝ colombia, pache, caturra, catimor, typica, bourbon
Մշակում՝ լվացած
Գնահատական՝ 81.25
Համային երանգներ՝ խնձոր, կարամել, շոկոլադ, վանիլ
Այս սուրճը Los Angeles Coffee Co-Op-ի արտադրանքն է, որը հիմնադրվել է 2016 թվականի նոյեմբերին։ Այժմ կոոպերատիվի անդամ արտադող-ֆերմաների քանակը հասել է 120-ի։ Նրանք բոլորն անցել են Fair Trade սերտիֆիկացում, իսկ նրանցից որոշը նաև սերտիֆիկացվել են որպես օրգանական սուրճի արտադրողներ։ Անդամ ֆերմաները գտնվում են ծովի մակարդակից 1200-1900մ բարձրության վրա՝ երկրի Կախամարկա դեպարտամենտում։
Կախամարկան Պերուի դեպարտամենտ է ու շրջան․ ունի համանուն մայրաքաղաք։ Այն գտնվում է երկրի հյուսիսային հատվածում և սահմանակից է Էկվադորին։ Շրջանը հարուստ է բերրի հողերով և օգտական հանածոներով, ինչի արդյունքում գյուղատնտեսությունն ու հանքարդյունաբերությունը շրջանի գլխավոր տնտեսություններն են։
Այս արտադրանքն օրգանական է և անցել է լվացած մշակում։