Երրորդ ալիքի սուրճի բովարան Դիլիջանում

CAFFEINE COFFEE ROASTERS

Մենք սրճային էնտուզիաստների թիմ ենք եւ լավ սուրճ գտնելու ճանապարհին որոշեցինք զբաղվել սուրճի բիզնեսով։

2015թ. մենք որոշեցինք զբաղվել specialty դասի սուրճով, սկսեցինք ուսումնասիրել, ինքներս բովել ու փորձարկումներ անել:

2016թ. օգոստոսին Երեւանից տեղափոխվեցինք Դիլիջան ու բացեցինք Հայաստանում առաջին 3-րդ ալիքի Caffeine Brew Lab սրճարանը, որտեղ ամեն օր թարմ սուրճ էինք բովում:

Սրճարանը աշխատեց 2․5 տարի, 2018թ. դեկտեմբերին փակեցինք այն ու որոշեցինք ավելի հմտանալ բարձրակարգ սուրճ բովելու բարդ գործում:

Այժմ մենք կոչվում ենք Caffeine Coffee Roasters եւ ստեղծել ենք մեր բովարան-լաբորատորիան կրկին Դիլիջանում:

Մենք ընտրում եւ գնում ենք սեզոնային լավագույն բերքը աշխարհի լավագույն պլանտացիաներից եւ խնամքով, սիրով ու մեծ ուշադրությամբ բովում կանաչ հատիկները: