Անձնական տվյալներ եւ գաղտնիություն

  1. Մեր գործունեության շրջանակում մենք հավաքում ենք մեր հաճախորդների անձնական տվյալները, որոնք թույլ են տալիս կամ կարող են թույլ տալ ուղղակիորեն կամ անուղղակիորեն նույնականացնել նրանց ինքնությունը: 
  2. Մենք կարող ենք իրականացնել անձնական տվյալների մշակում (այդ թվում՝ հավաքագրում/ ամրագրում/ մուտք կամ համակարգում/ կազմակերպում կամ պահպանություն, օգտագործում, փոփոխություն/ ուղղում, վերականգնում, փոխանցում, արգելափակում կամ ոչնչացում կամ այլ գործողություններ) հետևյալ նպատակներով.
    • Հաճախորդներին տրամադրել մեր ապրանքները/ ծառայությունները.
    • տրամադրել տեղեկատվություն, այդ թվում՝ տեղեկություններ միջոցառումների մասին, մամլո հաղորդագրություններ, խորհուրդներ և օգտակար տեղեկատվություն, ինչպես նաև մարքեթինգային տեղեկություններ ապրանքատեսակների և ծառայությունների մասին. 
    • հաղորդակցվել և համագործակցել հաճախորդների հետ, այդ թվում՝ արձագանքել նրանց հարցումներին, տրամադրել ծանուցումներ և թարմացումներ, ինչպիսիք են մեր պայմանների և ընթացակարգերի փոփոխությունները, անվտանգության ահազանգեր և այլն.
    • համապատասխանել գործող օրենքներին, կանոնակարգերին և ուղեցույցներին. 
    • գործել կարգավորող մարմինների, կառավարության, դատարանների և իրավապահ մարմինների պահանջներին կամ հարցումներին համապատասխան, ինչպես նաև 
    • հետաքննել և իրավական քայլեր ձեռնարկել ապօրինի կամ վնասակար հետևանքներ կրող վարքագծի դեմ.
    • կատարելագործել մեր ամենօրյա գործառույթները, այդ թվում՝  տվյալների վերլուծությունը և ուսումնասիրությունը, որոնք կօգնեն մատուցել և բարելավել մեր ապրանքները/ ծառայությունները և
    • ապահովել հաճախորդների կոնտակտային տվյալների թարմացումը:
    1. Ժամանակ առ ժամանակ մենք կարող ենք պահանջել հաճախորդի համաձայնությունը, որպեսզի կարողանանք օգտագործել նրա անձնական տվյալները որոշակի նպատակներով:
    2. Մենք մշտապես մշակում ենք վերոհիշյալ անձնական տվյալները՝ կիրառելի օրենսդրությամբ սահմանված պահանջներին համապատասխան.
    3. Մենք պահպանում ենք անձնական տվյալները՝
      • այնքան ժամանակ, որքան անհրաժեշտ է հաճախորդներին իրենց կողմից պահանջված ծառայությունները մատուցելու համար.
      • երբ հաճախորդը հարցով կամ պահանջով դիմել է մեզ. այնքան ժամանակ, որքան անհրաժեշտ է մեզ հաճախորդի հարցին կամ պահանջին արձագանքելու համար.
      • ՀՀ գործող օրենսդրությամբ սահմանված ցանկացած այլ ժամանակահատվածով:
    1. Մենք կարող ենք հաճախորդների անձնական տվյալները փոխանցել երրորդ անձանց (այդ թվում՝ առցանց վճարման համակարգին), որոնք այնուհետև կմշակվեն վերջիններիս ընթացակարգերին և ՀՀ գործող օրենսդրությամբ սահմանված պահանջներին համապատասխան:  
    2. Սույն Պայմաններով հաճախորդն իրավունք ունի.
      • ծանոթանալու մեզ մոտ պահող իր անձնական տվյալներին.
      • պահանջելու իր անձնական տվյալների ուղղում և/ կամ ջնջում.
      • պահանջել իր անձնական տվյալների մշակման սահմանափակում կամ առարկել այդ մշակմանը.
      • չեղարկել իր անձնական տվյալների մշակման համաձայնությունը (եթե տվյալների մշակումն իրականացվում է տվյալների սուբյեկտի առանձին համաձայնության հիման վրա).
      • անձնական տվյալների պաշտպանության իրավասու մարմնին բողոք ներկայացնել, եթե իր գաղտնիության իրավունքները խախտվել են, կամ եթե նա տուժել է անձնական տվյալների անօրինական մշակման արդյունքում.
    1. Եթե հաճախորդին առաջարկվում է մեզ տրամադրել իր անձնական տվյալները, ապա նա միշտ կարող է ընտրել դրանք չտրամադրելու տարբերակը:  Եթե հաճախորդն առարկում է անձնական տվյալների մշակմանը, կամ եթե նա տրամադրել է իր համաձայնությունը մշակման համար և այնուհետև որոշել է այն հետ կանչել կամ մեզնից պահանջել ջնջել այդ տվյալները, մենք կհարգենք այդ ընտրությունը և կգործենք համապատասխանաբար: Դա կարող է նշանակել, որ մենք հնարավոր է չկարողանանք կատարել այնպիսի գործողություններ, որոնք անհրաժեշտ են վերը նշված նպատակներին հասնելու համար, կամ որ տվյալների սուբյեկտը հնարավոր է ի վիճակի չլինի օգտվել մեր կողմից մատուցվող ծառայություններից կամ ձեռք բերել մեր ապրանքները:   
    2. Տվյալների սուբյեկտի անձնական տվյալները համարվում են գաղտնի և չեն բացահայտվում մեր կողմից՝ բացառությամբ այնպիսի դեպքերի, երբ դա պահանջվում է օրենքով կամ անհրաժեշտ է մեր իրավունքների պաշտպանության համար:
    3. Մենք օգտագործում ենք մի շարք անվտանգության միջոցներ և տեխնոլոգիաներ մեր հաճախորդների անձնական տվյալները չարտոնված մուտքից, օգտագործումից, բացահայտումից, փոփոխումից կամ ոչնչացումից պաշտպանելու համար՝ համաձայն տվյալների պաշտպանության և գաղտնիության կիրառելի օրենքների: 
    4. Մեր կայքի միջոցով հաճախորդի կողմից ներկայացված գաղտնի տեղեկատվությունը պաշտպանված է ինչպես առցանց, այնպես էլ ցանցից դուրս ռեժիմով:
    5. Անձնական տվյալները հասանելի են միայն այն աշխատակիցներին, որոնց անհրաժեշտ է տվյալ տեղեկատվությունը որոշակի աշխատանք իրականացնելու համար:
    6. Մենք պատասխանատվություն չենք կրում հաճախորդի հաշվի և անձնական տվյալների չարտոնված մուտքի համար, որի պատճառ կարող են հանդիսանալ վիրուսները կամ տվյալների սուբյեկտի համակարգչի այլ սպառնալիքները:

    ՄԵՆՔ ԱՌԱՔՈՒՄ ԵՆՔ ԱՆՎՃԱՐ ԱՄԵՆ ՀԻՆԳՇԱԲԹԻ