Ընդհանուր պայմաններ
ՆԱԽԱԲԱՆ
Այս կայքը գործարկված է Caffeine Coffee Roasters-ի («ԿԱՖԵԻՆ» ՍՊԸ-ի) կողմից: Ամբողջ կայքում «մենք», «մեզ» և «մեր» տերմինները վերաբերում են Caffeine Coffee Roasters-ին: Այս կայքը, ներառյալ՝ կայքից հասանելի բոլոր տեղեկությունները, գործիքներն ու ծառայությունները հասանելի են օգտվողներին վերջիններիս կողմից սույն ընդհանուր պայմանները (այսուհետ` «Պայմաններ») և կայքի այլ բաժիններում նշված բոլոր պայմանները, կանոնակարգերը և ծանուցումներն ընդունելու հիման վրա:
Այցելելով մեր կայք և (կամ) ձեռք բերելով մեր ապրանքները/ ծառայությունները՝ Դուք համաձայնում եք հետևել Պայմաններին, ներառյալ այստեղ նշված և (կամ) կայքում հասանելի լրացուցիչ կանոնակարգերին: Պայմանները տարածվում են կայքի բոլոր օգտագործողների վրա, ներառյալ, սակայն առանց սահմանափակման՝ օգտագործողներ, ովքեր այցելում են կայք, հաճախորդներ, առևտրային գործունեությամբ զբաղվոներ և/ կամ կայքի բովանդակության մշակման հետ կապված ծառայություններ մատուցողներ:
- Համաձայնելով այս պայմաններին՝ Դուք հաստատում եք, որ չափահաս եք և համաձայն եք, որ որևէ անչափահասի կողմից Ձեր անվան ներքո սույն կայքն օգտագործելու դեպքում Դուք տվել եք դրա համաձայնությունը: Չի թույլատրվում օգտագործել մեր ապրանքները/ ծառայությունները որևէ ապօրինի կամ չարտոնված նպատակով, և Ձեր կողմից չպետք է խախտվի Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված որևէ պահանջ (ներառյալ, սակայն առանց սահմանափակման՝ մտավոր սեփականության իրավունքների պաշտպանությանն ուղղված իրավական ակտերը):
- Պայմաններով սահմանված որևէ պահանջի խախտումը կարող է հանգեցնել Ձեզ մատուցվող ծառայությունների անհապաղ դադարեցմանը:
Պայմաններ՝ սույն ընդհանուր պայմանները.
Մենք՝ Caffeine Coffee Roasters («ԿԱՖԵԻՆ» ՍՊԸ-ի), Հայաստանի Հանրապետությունում պատշաճ կերպով գրանցված և գործող կազմակերպություն, (պետական գրանցման համար՝ 21.110.1072313, ՀՎՀՀ՝ 07621868), սույն Պայմանների հեղինակ, Պայմաններով և կայքի այլ բաժիններով նախատեսված ծառայություններ մատուցող և ապրանքներ վաճառող.
Հաճախորդ՝ ֆիզիկական կամ իրավաբանական անձ, որն ընդունել է սույն հրապարակային օֆերտան և ձեռք է բերել մեր ծառայությունները/ ապրանքները.
Տվյալների սուբյեկտ՝ ֆիզիկական անձ հանդիսացող հաճախորդ կամ մեզ հետ որևէ տեսակի իրավահարաբերության մեջ գտնվող ֆիզիկական անձ, որոնց անձնական տվյալները մշակվում են մեր կողմից՝ անձնական տվյալների պաշտպանությունը կարգավորող ՀՀ օրենսդրության համաձայն.
Կողմ՝ պայմանագրի կողմ հանդիսացող անձ` հաճախորդ կամ մենք.
Ապրանք(ներ) – մեր կայքով առաջարկվող ապրանքներ՝ ներառյալ, սակայն առանց սահմանափակման՝ սուրճի տեսակներ.
Ծառայություն(ներ) – ապրանքների գնման և առաքման կազմակերպման հետ կապված և մեր կայքով նախատեսված այլ ծառայություններ:
ԲԱԺԻՆ 3 – ԱՌՑԱՆՑ ԳՆՄԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐ
Սույն Պայմաններում և մեր կայքի այլ բաժիններում նշված ապրանքները կարող են ձեռք բերվել հետևյալ կարգով.
Քայլ 1. Հաճախորդը այցելում է մեր կայքը և ծանոթանում է մեր ապրանքներին.
Քայլ 2. Հաճախորդը կարդում է սույն Պայմաններում նշված և մեր կայքում առաջարկվող ապրանքերի վերաբերյալ էական տեղեկությունները (այդ թվում՝ ապրանքների նկարագրությունը, վաճառքի ենթակա քանակները, գները, առաքման պայմանները և այլն).
Քայլ 3. Հաճախորդը ընդունում է մեր հրապարակային օֆերտան, որը բաղկացած է սույն պայմաններից և մեր կայքի համապատասխան բաժիններում նշված մեր ապրանքների և ծառայությունների մասին էական տեղեկություններից՝ ներկայացնելով պատվեր: Պատվերը ներկայացնելուց առաջ հաճախորդը պետք է ուշադիր կարդա այս Պայմանները և գիտակցաբար ընդունի դրանք:
Քայլ 4: Պատվեր ներկայացնելիս հաճախորդը պետք է ցանկից ընտրի համապատասխան ապրանքի անվանումը, հստակ նշի անհրաժեշտ քանակը/ քաշը, ինչպես նաև տրամադրի տվյալներ, որոնք հնարավորություն կտան նույնականացնել իրեն որպես հաճախորդ, այդ թվում՝ անունը, ազգանունը, նույնականացման փաստաթղթի համարը, ընթացիկ հասցեն և գրանցման հասցեն, հեռախոսի համարը, էլ. փոստի հասցեն:
Քայլ 5. Ապրանքը ընտրվելուց հետո հաճախորդը վերահղվում է առցանց վճարման համակարգի կայք, որը վարում և վերահսկում է երրորդ կողմը: Երրորդ կողմը մատուցում է առցանց վճարահաշվարկային ծառայություններ, որոնք անհրաժեշտ են մեր կայքում նշված ապրանքները գնելիս առցանց վճարումներ կատարելու համար: Առցանց վճարում կատարելու կարգի վերաբերյալ մանրամասն տեղեկատվությունը հասանելի է երրորդ կողմի կայքում: Պատվերի տեղադրումը և, համապատասխանաբար, գնման գործարքը համարվում են վերջնական, երբ վճարումը կատարվում է առցանց վճարման համակարգի միջոցով և ստացվում է վճարման հաստատումը: Սույն պայմանների 6-րդ բաժնով նախատեսված կարգավորումը տարածվում է հաճախորդի, երրորդ կողմ հանդիսացող առցանց վճարման համակարգի և մեր միջև ծագող հարաբերությունների վրա:
Քայլ 6. Վճարը կատարելուց հետո ապրանքը առաքվում է հաճախորդին: Առաքումը իրականացվում է միայն ամեն հինգշաբթի օրը: Մինչև ընթացիկ շաբաթվա երեքշաբթի օրվա ժամը 00:00 (այսինքն` ներառյալ ժամը 11:59) տեղադրված բոլոր պատվերները կառաքվեն ընթացիկ շաբաթվա հինգշաբթի օրը: Ընթացիկ շաբաթվա երեքշաբթի օրվա ժամը 00:00-ից հետո տեղադրված պատվերները կառաքվեն հաջորդ հինգշաբթի օրը: Այնուամենայնիվ, հնարավոր է, որ առաքման ամսաթիվը ժամանակ առ ժամանակ կարող է փոփոխվել: Նման դեպքում համապատասխան տեղեկատվությունը կհրապարակվի մեր կայքում:
Նշումներ.
- Պատվիրման ենթակա ապրանքի նվազագույն քաշը կազմում է 250 գրամ:
- Ներկայումս առաքումն իրականացվում է միայն Երևանի և Դիլիջանի տարածքում:
- Ապրանքը համարվում է հաճախորդի կողմից ընդունված այն իրեն հանձնելուց հետո:
- Վճարը կատարելուց հետո պատվերի պայմանները (օրինակ՝ գնված ապրանքի տեսակը, քաշը, քանակը) կարող են փոփոխվել միայն առաքման օրվանից առաջ և միայն այն դեպքում, երբ դա հնարավոր է իրականացնել մեր կողմից: Այդ նպատակով հաճախորդը պետք է հեռախոսով կապվի մեզ հետ՝ պատվերի փոփոխության հնարավորությունը պարզելու համար՝ մինչև առաքման օրը: Պատվերի փոփոխությունը կմերժվի, եթե հաճախորդը կապվի մեզ հետ առաքման օրը կամ դրանից հետո: Պատվերի փոփոխության շրջանակում հաճախորդից կարող է պահանջվել պատվերի ներկայացման ժամանակ իր կողմից նշված էլ. հասցեից մեզ ուղարկել էլեկտրոնային նամակ, որտեղ պետք է հստակ նշվեն փոփոխված պատվերի պայմանները: Պատվերի մեջ փոփոխությունների կատարումը մեր կողմից թույլատրելի համարելու դեպքում հաճախորդը պետք է պատվերի ավելացված արժեքին համամասնորեն կատարի լրացուցիչ վճարում, եթե պատվերի գինը ավելացել է պատվերի փոփոխությունից հետո, կամ մեր կողմից համամասնորեն կվերադարձվի պատվերի գնի տարբերությունը, եթե փոփոխված պատվերի արժեքը ավելի ցածր է սկզբնական պատվերի արժեքից: Պատվերի փոփոխությունը կիրականացվի համապատասխանաբար վերը նշված լրացուցիչ վճարը մեր կողմից ստանալուց հետո:
- Պատշաճ որակի ապրանքների վերադարձ կամ փոխարինում հնարավոր չէ: Միայն ոչ պատշաճ որակի ապրանքները կարող են վերադարձվել կամ փոխարինվել: Ոչ պատշաճ որակի ապրանքը վերադարձնելու/ փոխարինելու համար հաճախորդը պետք է հեռախոսով կապվի մեզ հետ և ներկայացնի ապրանքի հետ կապված կոնկրետ խնդիրները: Հաճախորդից կարող է պահանջվել ուղարկել ենթադրաբար ոչ պատշաճ որակի ապրանքի լուսանկարները: Ապրանքի վերադարձը/ փոխարինումը կարող է իրականացվել միայն այն դեպքում, եթե մեր կողմից հաստատվի, որ ապրանքը ոչ պատշաճ որակի է եղել նախքան հաճախորդին առաքվելը: Եթե վերադարձը/ փոխարինումը հաստատվի մեր կողմից, հաճախորդը հնարավորություն կունենա ստանալու մեկ այլ ապրանք նույն պայմաններով, որոնցով ձեռք էր բերել սկզբնական ապրանքը կամ ստանալու մեզ արդեն վճարված ամբողջ գումարի վերադարձը:
- Մեր ապրանքների գները կարող են փոփոխվել, և դրա մասին համապատասխան ծանուցումները կհրապարակվեն մեր կայքում:
- Մենք իրավունք ենք վերապահում ցանկացած պահի փոփոխել կամ դադարեցնել մեր ծառայությունները (կամ դրա որևէ մասը):
- Մենք պատասխանատվություն չենք կրում Ձեր կամ որևէ երրորդ կողմի առջև սակագների փոփոխման, մեր ծառայությունների որևէ պայմանների փոփոխման, կասեցման կամ դադարեցման համար:
ԲԱԺԻՆ 5 – ՏՎՅԱԼՆԵՐԻ ՃՇԳՐՏՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԳՆՄԱՆ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՈՒՄՆԵՐԸ
- Դուք համաձայն եք տրամադրել Ձեր արդիական, ամբողջական և ճշգրիտ տվյալները մեր կայքի միջոցով կատարվող բոլոր գործարքների համար: Դուք համաձայնում եք անհապաղ թարմացնել Ձեր տեղեկատվությունը, այդ թվում՝ Ձեր կոնտակտային տվյալները, որպեսզի մենք կարողանանք կատարել Ձեր գործարքները և անհրաժեշտության դեպքում կապ հաստատել Ձեզ հետ:
- Մենք կարող ենք մեր հայեցողությամբ սահմանափակել կամ չեղարկվել ապրանքների գնումները: Այս սահմանափակումները կարող են կիրառվել նույն հաճախորդի հաշվի տակ տեղադրված պատվերների և (կամ) այն պատվերների նկատմամբ, որոնց շրջանակում օգտագործվում են միևնույն վճարման և (կամ) առաքման հասցեները: Պատվերի սահմանափակման կամ չեղարկման դեպքում մենք կփորձենք տեղեկացնել Ձեզ այդ մասին` կապ հաստատելով պատվերի ներկայացման պահին Ձեր կողմից նշված էլեկտրոնային փոստով և/ կամ վճարման հասցեով/ հեռախոսահամարով:
- Մենք իրավունք ենք վերապահում սահմանափակել կամ արգելափակել այն պատվերները, որոնք մեր համոզմամբ ներկայացվում են դիլերների, վերավաճառողների կամ դիստրիբյուտորների կողմից:
ԲԱԺԻՆ 6 – ԵՐՐՈՐԴ ԿՈՂՄԻ ԳՈՐԾԻՔՆԵՐ
- Մենք կարող ենք Ձեզ տրամադրել երրորդ կողմի գործիքների (այդ թվում՝ վճարման առցանց հարթակների) մուտքի հնարավորություն, որոնց մենք չենք վերահսկում:
- Դուք գիտակցում եք և համաձայն եք, որ մենք տրամադրում ենք այնպիսի գործիքներ, որոնք առկա են «ինչպես որ է» սկզբունքով՝ առանց որևէ երաշխիքի: Մենք որևէ դեպքում չենք կարող պատասխանատվություն կրել այդ երրորդ կողմի գործիքները Ձեր կողմից օգտագործելու արդյունքում ի հայտ եկած հետևանքների համար:
- Դուք պետք է համաձայն լինեք և հետեւեք այդ գործիքներից օգտվելու պահանջներին և պայմաններին:
ԲԱԺԻՆ 7 – ԵՐՐՈՐԴ ԿՈՂՄԻ ՀՂՈՒՄՆԵՐԸ
- Մեր կայքում հասանելի որոշակի բովանդակություն կարող է ներառել երրորդ կողմի նյութեր: Որոշ հղումներ կարող են Ձեզ ուղղել դեպի երրորդ կողմի կայքեր, որոնք մեզ հետ փոխկապակցված չեն:
- Մենք պատասխանատու չենք այդ բովանդակության ճշգրտությունը քննելու կամ գնահատելու համար: Մենք պատասխանատվություն չենք կրում որևէ վնասի համար, որն առաջացել է երրորդ կողմի կայքի միջոցով ապրանքներ, ծառայություններ, ռեսուրսներ, բովանդակություն ձեռք բերելու կամ այլ գործարք կատարելու արդյունքում:
- Խնդրում ենք ուշադիր կարդալ երրորդ կողմի կանոնակարգերը և համոզվել, որ հասկանում եք դրանք նախքան որևէ գործարք կատարելը: Ցանկացած բողոք, պահանջ կամ երրորդ կողմի ապրանքներին/ ծառայություններին վերաբերող հարց պետք է ուղղվի անմիջապես այդ երրորդ կողմին:
ԲԱԺԻՆ 8 – ՕԳՏԱԳՈՐԾՈՂՆԵՐԻ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
- Մենք իրավունք ունենք (սակայն չենք կրում որևէ պարտավորություն) դիտելու, խմբագրելու կամ հեռացնելու մեր կայքից այն բովանդակությունը, որը մեր համոզմամբ ապօրինի է, կամ կրում է վիրավորական, զրպարտչական, պոռնոգրաֆիկ, անպարկեշտ բնույթ, կամ պարունակում է սպառնալիք կամ խախտում է որևէ կողմի մտավոր սեփականության իրավունքները կամ սույն Պայմանները:
- Դուք համաձայն եք, որ Ձեր մեկնաբանությունները չպետք է խախտեն որևէ մեկի իրավունքները, ներառյալ հեղինակային իրավունքը, ապրանքային նշանի, գաղտնիության կամ այլ գույքային կամ ոչ գույքային իրավունք: Դուք նաև համաձայն եք, որ Ձեր մեկնաբանությունները չպետք է պարունակեն այլ ապօրինի նյութեր կամ համակարգչային վիրուս կամ այլ չարամիտ գործողություն, որոնք որևէ կերպ կարող են ազդել մեր գործունեության վրա:
- Դուք չպետք է օգտագործեք կեղծ էլ.փոստի հասցե, չպետք է հանդես գաք այլ անձի անվան տակ կամ որևէ այլ կերպով փորձեք ապակողմնորոշել մեզ կամ երրորդ անձանց՝ կապված որևէ մեկնաբանության սկզբնաղբյուրի հետ:
- Դուք պատասխանատու եք Ձեր կողմից արված ցանկացած մեկնաբանության և դրա ճշգրտության համար: Մենք որևէ պատասխանատվություն չենք կրում Ձեր կամ որևէ երրորդ անձի կողմից տեղադրված մեկնաբանությունների համար:
ԲԱԺԻՆ 9 – ԱՆՁՆԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐ ԵՎ ԳԱՂՏՆԻՈՒԹՅՈՒՆ
- Մեր գործունեության շրջանակում մենք հավաքում ենք մեր հաճախորդների անձնական տվյալները, որոնք թույլ են տալիս կամ կարող են թույլ տալ ուղղակիորեն կամ անուղղակիորեն նույնականացնել նրանց ինքնությունը:
- Մենք կարող ենք իրականացնել անձնական տվյալների մշակում (այդ թվում՝ հավաքագրում/ ամրագրում/ մուտք կամ համակարգում/ կազմակերպում կամ պահպանություն, օգտագործում, փոփոխություն/ ուղղում, վերականգնում, փոխանցում, արգելափակում կամ ոչնչացում կամ այլ գործողություններ) հետևյալ նպատակներով:
- Հաճախորդներին տրամադրել մեր ապրանքները/ ծառայությունները.
- տրամադրել տեղեկատվություն, այդ թվում՝ տեղեկություններ միջոցառումների մասին, մամլո հաղորդագրություններ, խորհուրդներ և օգտակար տեղեկատվություն, ինչպես նաև մարքեթինգային տեղեկություններ ապրանքատեսակների և ծառայությունների մասին.
- հաղորդակցվել և համագործակցել հաճախորդների հետ, այդ թվում՝ արձագանքել նրանց հարցումներին, տրամադրել ծանուցումներ և թարմացումներ, ինչպիսիք են մեր պայմանների և ընթացակարգերի փոփոխությունները, անվտանգության ահազանգեր և այլն.
- համապատասխանել գործող օրենքներին, կանոնակարգերին և ուղեցույցներին.
- գործել կարգավորող մարմինների, կառավարության, դատարանների և իրավապահ մարմինների պահանջներին կամ հարցումներին համապատասխան, ինչպես նաև
- հետաքննել և իրավական քայլեր ձեռնարկել ապօրինի կամ վնասակար հետևանքներ կրող վարքագծի դեմ.
- կատարելագործել մեր ամենօրյա գործառույթները, այդ թվում՝ տվյալների վերլուծությունը և ուսումնասիրությունը, որոնք կօգնեն մատուցել և բարելավել մեր ապրանքները/ ծառայությունները և
- ապահովել հաճախորդների կոնտակտային տվյալների թարմացումը:
- Ժամանակ առ ժամանակ մենք կարող ենք պահանջել հաճախորդի համաձայնությունը, որպեսզի կարողանանք օգտագործել նրա անձնական տվյալները որոշակի նպատակներով:
- Մենք մշտապես մշակում ենք վերոհիշյալ անձնական տվյալները՝ կիրառելի օրենսդրությամբ սահմանված պահանջներին համապատասխան.
- Մենք պահպանում ենք անձնական տվյալները՝
- այնքան ժամանակ, որքան անհրաժեշտ է հաճախորդներին իրենց կողմից պահանջված ծառայությունները մատուցելու համար.
- երբ հաճախորդը հարցով կամ պահանջով դիմել է մեզ. այնքան ժամանակ, որքան անհրաժեշտ է մեզ հաճախորդի հարցին կամ պահանջին արձագանքելու համար.
- ՀՀ գործող օրենսդրությամբ սահմանված ցանկացած այլ ժամանակահատվածով:
- Մենք կարող ենք հաճախորդների անձնական տվյալները փոխանցել երրորդ անձանց (այդ թվում՝ առցանց վճարման համակարգին), որոնք այնուհետև կմշակվեն վերջիններիս ընթացակարգերին և ՀՀ գործող օրենսդրությամբ սահմանված պահանջներին համապատասխան:
- Սույն Պայմաններով հաճախորդն իրավունք ունի.
- ծանոթանալու մեզ մոտ պահող իր անձնական տվյալներին.
- պահանջելու իր անձնական տվյալների ուղղում և/ կամ ջնջում.
- պահանջել իր անձնական տվյալների մշակման սահմանափակում կամ առարկել այդ մշակմանը.
- չեղարկել իր անձնական տվյալների մշակման համաձայնությունը (եթե տվյալների մշակումն իրականացվում է տվյալների սուբյեկտի առանձին համաձայնության հիման վրա).
- անձնական տվյալների պաշտպանության իրավասու մարմնին բողոք ներկայացնել, եթե իր գաղտնիության իրավունքները խախտվել են, կամ եթե նա տուժել է անձնական տվյալների անօրինական մշակման արդյունքում.
- Եթե հաճախորդին առաջարկվում է մեզ տրամադրել իր անձնական տվյալները, ապա նա միշտ կարող է ընտրել դրանք չտրամադրելու տարբերակը: Եթե հաճախորդն առարկում է անձնական տվյալների մշակմանը, կամ եթե նա տրամադրել է իր համաձայնությունը մշակման համար և այնուհետև որոշել է այն հետ կանչել կամ մեզնից պահանջել ջնջել այդ տվյալները, մենք կհարգենք այդ ընտրությունը և կգործենք համապատասխանաբար: Դա կարող է նշանակել, որ մենք հնարավոր է չկարողանանք կատարել այնպիսի գործողություններ, որոնք անհրաժեշտ են վերը նշված նպատակներին հասնելու համար, կամ որ տվյալների սուբյեկտը հնարավոր է ի վիճակի չլինի օգտվել մեր կողմից մատուցվող ծառայություններից կամ ձեռք բերել մեր ապրանքները:
- Տվյալների սուբյեկտի անձնական տվյալները համարվում են գաղտնի և չեն բացահայտվում մեր կողմից՝ բացառությամբ այնպիսի դեպքերի, երբ դա պահանջվում է օրենքով կամ անհրաժեշտ է մեր իրավունքների պաշտպանության համար:
- Մենք օգտագործում ենք մի շարք անվտանգության միջոցներ և տեխնոլոգիաներ մեր հաճախորդների անձնական տվյալները չարտոնված մուտքից, օգտագործումից, բացահայտումից, փոփոխումից կամ ոչնչացումից պաշտպանելու համար՝ համաձայն տվյալների պաշտպանության և գաղտնիության կիրառելի օրենքների:
- Մեր կայքի միջոցով հաճախորդի կողմից ներկայացված գաղտնի տեղեկատվությունը պաշտպանված է ինչպես առցանց, այնպես էլ ցանցից դուրս ռեժիմով:
- Անձնական տվյալները հասանելի են միայն այն աշխատակիցներին, որոնց անհրաժեշտ է տվյալ տեղեկատվությունը որոշակի աշխատանք իրականացնելու համար:
- Մենք պատասխանատվություն չենք կրում հաճախորդի հաշվի և անձնական տվյալների չարտոնված մուտքի համար, որի պատճառ կարող են հանդիսանալ վիրուսները կամ տվյալների սուբյեկտի համակարգչի այլ սպառնալիքները:
- Ինտերնետի կամ բջջային կապի ցանցի միջոցով տեղեկատվության փոխանցումը չի կարող լիովին անվտանգ լինել և ցանկացած փոխանցում կատարվում է տվյալների սուբյեկտի սեփական ռիսկով:
- Ժամանակ առ ժամանակ մեր կայքում կարող են տեղեկություններ լինել, որոնք պարունակում են տպագրական սխալներ, անճշտություններ կամ բացթողումներ, որոնք կարող են առնչվել ապրանքների նկարագրություններին, գնագոյացմանը, գովազդմանը, առաջարկներին, ապրանքների առաքման վճարներին, տարանցման ժամկետներին և հասանելիությանը:
- Մենք իրավունք ենք վերապահում ցանկացած պահի ուղղել ցանկացած սխալ, անճշտություն կամ բացթողում, ինչպես նաև փոփոխել կամ թարմացնել տեղեկությունները կամ չեղարկել պատվերները, եթե մեր կայքում տեղադրված որևէ տեղեկություն ճշգրիտ չէ՝ առանց նախօրոք ծանուցման:
- Ի լրումն Պայմաններում նշված այլ սահմանափակումների՝ Ձեզ չի թույլատրվում նաև. օգտագործել մեր կայքը կամ դրա բովանդակությունը՝ (a) որևէ անօրինական նպատակով, (b) այլ անձանց խրախուսելու կատարել կամ մասնակցել որևէ անօրինական գործողության, (c) խախտելու որևէ միջազգային կամ ներպետական կարգավորումներ, օրենքներ, (d) խախտելու մեր կամ այլ անձանց մտավոր սեփականության իրավունքները, (e) օգտագործելու մեր ծառայություններն/ ապրանքներն առևտրային նպատակներով (որպես դիլեր, վերավաճառող, դիստրիբյուտոր)՝ առանց մեր գրավոր համաձայնության, (f) վիրավորելու, վնասելու, զրպարտելու, ահաբեկելու կամ խտրական վերաբերմունք դրսևորելու սեռի, սեռական կողմնորոշման, կրոնի, էթնիկ պատկանելության, ռասայի, տարիքի, կամ հաշմանդամության հիման վրա, (g) կեղծ կամ ապակողմնորոշող տեղեկություներ ներկայացնելու, (h) վերբեռնելու կամ փոխանցելու վիրուսներ կամ ցանկացած այլ վնասակար կոդ, որը կարող է որևէ կերպով ազդել մեր գործունեության վրա, (i) այլ անձանց անձնական տվյալները հավաքելու կամ (j) սպամ տարածելու կամ ֆիշինգով զբաղվելու նպատակներով:
- Դուք համաձայն եք չվերարտադրել, չկրկնօրինակել, չպատճենել, չվաճառել, չվերավաճառել կամ չօգտագործել մեր կայքում արտացոլված կամ ծառայություններից օգտվելու/ ապրանքները ձեռք բերելու արդյունքում Ձեզ համար հասանելի դարձած ցանկացած տեղեկատվություն՝ առանց մեր գրավոր համաձայնության:
- Մենք իրավունք ենք վերապահում դադարեցնելու Ձեր ծառայությունների մատուցումը որևէ արգելված գործողություն կատարելու դեպքում՝ առանց նախազգուշացման:
ԲԱԺԻՆ 12 – ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՈՒՄ
- Մենք չենք երշխավորում, որ մեր ծառայությունները Դուք մշտապես կկարողանակաք օգտագործել առանց ընդհատումների, պաշտպանված կամ առանց սխալների:
- Դուք համաձայն եք, որ ժամանակ առ ժամանակ մենք կարող ենք անորոշ ժամկետով մեր ծառայությունները կասեցնել կամ ցանկացած պահին դադարեցնել ծառայությունների մատուցումը՝ առանց ծանուցման:
- Դուք համաձայն եք, որ Ձեր կողմից մեր ծառայությունների օգտագործումը կամ այդ օգտագործման անհնարինությունն ամբողջությամբ Ձեր պատասխանատվության ներքո է: Մեր ապրանքները առաքվում են Ձեզ «Ինչպես որ է» սկզբունքով:
- Յուրաքանչյուր կողմ պատասխանատվություն է կրում համաձայնագրի կատարման ընթացքում կողմերին պատճառված փաստացի վնասների համար: Կողմերը ձեռնպահ են մնում հետագա կորուստների և կորցրած շահույթների փոխհատուցման փոխադարձ պահանջներից:
- Այս Պայմանները, ինչպես նաև մեր կայքում զետեղված բոլոր էական տեղեկությունները (ներառյալ, սակայն առանց սահմանափակման՝ ապրանքների նկարագրությունը, գները, գնումների և առաքման կարգի մասին տեղեկատվությունը) միասին կազմում են ամբողջական պայմանագիր և կարգավորում են Ձեր կողմից մեր ծառայություններից օգտվելը՝ իրենցով փոխարինելով մեր և Ձեր միջև բոլոր նախորդ կամ ներկայիս համաձայնությունները, հաղորդագրությունները, առաջարկները (այդ թվում՝ Պայմանների ցանկացած նախորդ խմբագրություն):
- Այն դեպքում, երբ Պայմանների որևէ դրույթ անօրինական, անվավեր կամ կիրառման ոչ ենթակա է ճանաչվում, ապա դա չի ազդում Պայմանների մնացած դրույթների վավերության և իրագործելիության վրա:
- Պայմանների մեկնաբանության մեջ որևէ անհամապատասխանություն չի կարող մեկնաբանվել սույն Պայմանները մշակող կողմի դեմ:
- Պայմանները կազմված են հայերենով և անգլերենով: Անհամապատասխանությունների դեպքում հայերեն տարբերակը գերակայում է:
- Դուք կարող եք այս էջում ցանկացած պահի ծանոթանալ Պայմանների ամենաարդիական տարբերակին: Մենք իրավունք ենք վերապահում թարմացնել, փոխել կամ փոխարինել Պայմանների ցանկացած մասը` տեղադրելով թարմացումներ և/ կամ փոփոխություններ մեր կայքում:
- Ձեր պատասխանատվության ներքո է պարբերաբար ստուգել այս էջը փոփոխությունների համար: Պայմաններում փոփոխություններ կատարելուց հետո այս կայքի՝ Ձեր շարունական օգտագործումը կամ մուտքը կայք նշանակում է այդ փոփոխությունների անվերապահ ընդունում:
- Սույն պայմանագրի դադարեցման դեպքում կողմերի բոլոր պարտավորությունները շարունակում են գործել մինչև դրանց լիարժեք կատարումը:
- Պայմանները գործում են մինչև դրանց դադարեցումը մեր կամ Ձեր կողմից: Դուք կարող եք դադարեցնել պայմանները ցանկացած ժամանակ՝ մեզ ծանուցելով այն մասին, որ այլևս չեք ցանկանում օգտվել մեր ծառայություններից կամ ձեռք բերել մեր ապրանքները, կամ պարզապես դադարեցնելով օգտվել մեր կայքից:
- Եթե մեր համոզմամբ (գնահատմամբ) Դուք չեք կարողացել համապատասխանել Պայմաններով նախատեսված որևէ պահանջին, մենք ևս կարող ենք դադարեցնել սույն պայմանագիրը ցանկացած ժամանակ՝ առանց ծանուցման, և Դուք պատասխանատվություն եք կրելու մինչև դադարեցման օրը (ներառյալ) առկա պարտավորությունների կատարման համար, կամ կարող ենք հավասարապես մերժել մեր ծառայություններից/ ապրանքներից (ամբողջությամբ կամ մասնակիորեն) օգտվելու հնարավորությունը:
- Կողմերը պատասխանատվություն չեն կրում իրենց պարտավորությունները չկատարելու համար (ամբողջությամբ կամ մասնակիորեն), եթե դա անհաղթահարելի ուժի հետևանք է (այդ թվում՝ ջրհեղեղ, հրդեհ, երկրաշարժ, այլ բնական աղետ, պատերազմական գործողություն, զինված հարձակում, պայթյուն, զանգվածային անկարգություններ, գործադուլ կամ համապատասխան կողմի վերահսկողությունից դուրս այլ իրադարձություններ):
- Պայմանները կարգավորվում և մեկնաբանվում են՝ համաձայն Հայաստանի Հանրապետության գործող օրենսդրության նյութաիրավական նորմերի:
- Սույն պայմանագրի կողմերը պետք է բանակցեն և գործադրեն բոլոր ջանքերը ցանկացած վեճ, որը բխում է ծառայություններից օգտվելուց կամ ապրանքների ձեռքբերումից, խաղաղ և փոխադարձաբար ընդունելի պայմաններով լուծելու համար:
- Կողմերի միջև փոխադարձ գրավոր համաձայնության առկայության դեպքում և Հայաստանի Հանրապետության գործող օրենսդրությամբ սահմանված կարգով վեճի լուծումը կարող է վստահվել որևէ արտադատական մարմնի (արբիտրաժ, հաշտարար և այլն):
- Եթե կողմերը չկարողանան վեճը կարգավորել բանակցությունների միջոցով, կամ կողմերից որևէ մեկը չհամաձայնի վեճի լուծումը փոխանցել որևէ արտադատական մարմնի, վեճը ենթակա է կարգավորման լիազոր դատարանի կողմից: Վեճերը լուծելու համար սույն պայմանագրի կողմերը իրավունք ունեն դիմելու Պայմանների 19-րդ բաժնում նշված «ԿԱՖԵԻՆ» ՍՊԸ-ի գտնվելու տարածքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան: