Տեսակ՝ արաբիկա
Տարածաշրջան՝ Պուեր Յունան
ԲԾՄ՝ 1100-1500մ
Բերքահավաք՝ 2022/ 2023
Տարատեսակ՝ catimor
Մշակում՝ բնական
Գնահատական՝ 87
Համային երանգներ՝ բալ, տրոպիկական մրգեր, կարմիր գինի, շոկոլադ
«Արևի շող» - այսպիսի գեղեցիկ անվանում ունի այս միկրոլոտը։
Սուրճի հասած պտուղները սկզբում ֆերմենտացվում են անաէրոբ միջավայրում՝ 15-20°C ջերմաստիճանի պայմաններում մոտ 10 օրերի ընթացքում։ Ֆերմենտացիայից հետո սուրճի պտուղները մոտ 30 օրով արևի տակ են տեղափոխվում չորանալու համար։
Յունանը տեղակայված է Երկրի Սուրճի Գոտում, և կատարյալ է սուրճի արտադրության համար։ Շրջանը հարուստ է պտղաբեր կարմրահողերով, որոնց pH-ը 5-6.5 է, ինչն էլ ինքնատիպ միջավայր է ստեղծում արաբիկա սուրճի աճեցման համար։
Յունանի սուրճի մոտ կեսն ուղարկվում է Պուեր, որը համարվում է Չինաստանի սրճային մայրաքաղաքը։