Հարիո V60 AIR դրիփ թեյնիկը հարմար լուծում է փուր-օվեր տարբերակով սուրճ թրմելու համար. այն կատարյալ համադրվում է V60 մոդելի դրիփերի հետ։
Թեյնիկի դիզայնը փուր-օվեր սուրճի պատրաստումը շատ հարմար է դարձնում։ Այն թեթև քաշ ունի ու պատրաստված է թափանցիկ նյութից, ինչի շնորհիվ հնարավոր է ջրի հոսքին հետևել։ Թեյնիկը նաև չափսով փոքր է ու հարմար է պահեստավորելուն։ 2020թ.-ին արժանացել է «Good Design» մրցանակին։
Հարիոն ջերմակայուն ապակե իրեր, ինչպես նաև, սուրճի ու թեյի նորարարական սպասք արտադրող ճապոնական ընկերություն է, որ հիմնադրվել է մոտ մեկ հարյուրամյակ առաջ։
Սուրճի թրմման V60 հավաքածուն իրենց ամենահայտնի հայտնություններից է և specialty սուրճի աշխարհում ալտերնատիվ թրմման սարքերի շարքում մեծ տարածում է վայելում։
Գույն՝ թափանցիկ սև
Նյութ՝ PCT resin
Տարողություն՝ 350մլ
Չափսեր՝ 7.8×17.7×12.8սմ