Հարիո V60 Range Սերվերն իր ձևով լրացնում է նույնանուն դրիփերին և համատեղելի է բոլոր Հարիո դրիփերների մոդելների հետ։
Սերվերի և՛ մարմինը, և՛ կափարիչը պատրաստված են ջերմակայուն ապակուց։ Կափարիչն իր վրա կրում է սիլիկոնե մեկուսիչ։
Այն նաև կարող է օգտագործվել միկրովառանում կափարիչի հետ միասին կամ առանց։
Հարիոն ջերմակայուն ապակե իրեր, ինչպես նաև, սուրճի ու թեյի նորարարական սպասք արտադրող ճապոնական ընկերություն է, որ հիմնադրվել է մոտ մեկ հարյուրամյակ առաջ։
Սուրճի թրմման V60 հավաքածուն իրենց ամենահայտնի հայտնություններից է և specialty սուրճի աշխարհում ալտերնատիվ թրմման սարքերի շարքում մեծ տարածում է վայելում։
Գույն՝ թափանցիկ սև
Չափս՝ 02
Նյութ՝ ջերմակայուն ապակի, սիլիկոն
Տարողություն՝ 600մլ
Չափսեր՝ 12.1×14.5×12սմ