
Սիլիկոնից պատրաստված պահեստային միջադիր ԱերոՓրեսս և ԱերոՓրեսս Գոու սուրճ պատրաստող սարքերի համար։
Ժամանակի ընթացքում սիլիկոնե մխոցը կարող է մաշվել ու ձևափոխվել, որի հետևանքով միջադիրի ծայրերից օդի արտահոսք կարող է տեղի ունենալ։
Միջադիրի հատվածից, ժամանակի ընթացքում, կարող է նաև հնացած սուրճի հոտ գալ։ Այս երևույթից խուսափելու համար խորհուրդ ենք տալիս մոտավորապես ամիսը մեկ անգամ առանձնացնել սիլիկոնե միջադիրը մխոցից ու մանրակրկտորեն լվանալ այն։
Այս սիլիկոնե միջադիրները նախորդներից փոքր-ինչ ավելի փափուկ են։ Դրանք ավելի լավ են աշխատում, ինչպես նաև ավելի հուսալի ու ամուր են։
ԱերոՓրեսսով սուրճ թրմելու մանրամասներին կարող եք ծանոթանալ մեր բլոգում։
Նյութ՝ սիլիկոն