Կոստա Ռիկա Կասկարա

Կոստա Ռիկա Կասկարա

Գին
2,400 ֏
Զեղչված գին
2,400 ֏
Գին
Առկա չէ
Միավորի գինը
per 
կամ
Անվճար նմուշ

Տարածաշրջան՝ Բիոլեյ, Պունտարենաս

ԲԾՄ՝ 1250-1300մ

Բերքահավաք՝ 2019/2020

Մշակում՝ բնական

Համային երանգներ՝ խնձորի չիր, ծիրանաչիր, չամիչ, կեռաս

 

Կասկարան սուրճի պտուղների չորացրած կեղևն է։

 

Լվացման կայան հասնելուն պես սուրճի հատիկներից առանձնացնում են պտղակեղևը եւ անմիջապես ուղարկում չորացնելու։ Ճիշտ չորացրած կասկարայի թուրմը կարող է ունենալ մասուրի եւ չորամրգերի համային երանգներ։

 

Այս կասկարան մեզ է հասնում Coffea diversa սուրճի այգուց, որը պատկանում է Գոնսալո Էրնանդեսին եւ գտնվում է Կոստա Ռիկայի հարավարեւելյան հատվածում։ Այստեղ կլիման շատ բարենպաստ է, իսկ բերքահավաքն ամբողջությամբ ձեռքով է կատարվում։

 

Վերջին տարիներին կասկարան դարձել է բավականին տարածված մթերք, մանավանդ սուրճի 3րդ ալիքի ջատագովների շրջանում և չնայած նրան, որ այն, նույնպես, պարունակում է կոֆեին, դրա պարունակությունը վերջինիս մեջ շատ ավելի քիչ է, քան սուրճի հատիկում։

 

Կասկարա ըմպելիքի մասին ավելին իմանալու համար կարդացեք մեր բլոգ-նյութը, որտեղ, նաև, կգտնեք պատրաստման եղանակի մասին տեղեկություն։

 

Չափս՝ 100գր

ՄԵՆՔ ԱՌԱՔՈՒՄ ԵՆՔ ԱՆՎՃԱՐ ԱՄԵՆ ՀԻՆԳՇԱԲԹԻ